ԿՆՃԻՌՆԵՐԻՑ ԱԶԱՏՎԵԼԸ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է

Ծիծաղելիս,  տխրելիս,  հոնքերը կիտելիս կամ արեւի տակ աչքերը կկոցելիս կնճիռներ են առաջանում նույնիսկ ամենաերիտասարդ մաշկին`  տասնութ տարեկանում:

Փաստորեն անհրաժեշտ է չարտահայտել էմոցիաները: Եթե դա անել չեք պատրաստվում, բայց միաժամանակ չեք էլ ուզում կնճիռներով պատվել, ապա մասնագետները խորհուրդ են տալիս օգտվելԲոտոքս, որը միմիկական կնճիռների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից է աշխարհում:

Բոտոքսը ներարկում են մաշկի այն հատվածներում, որտեղ միմիկական կնճիռներ են առաջանում, որից հետո այն` էմոցիաներ արտահայտելու դեպքում, թույլ չի տալիս, որ այդ հատվածներում կնճիռներ առաջանան:

Բժիշկ մաշկաբան Սոնա Բունիաթյանն  ասում է, որ դա էֆեկտիվ է ու անվտանգ: Բոտոքս ներարկող հեղուկն իր մեջ պարունակում է երկու նյութ` բոտոքս եւ դիսպորտ: Թուլացնելով եւ հարթելով տեղային կնճիռները` Բոտոքսի շնորհիվ նկատելիորեն պակասում են աչքերի, հոնքերի միջեւ եւ ճակատի շուրջ գոյացած կնճիռները: Բոտոքսի արդյունքը նկատելի է դառնում հինգից յոթ օրվա ընթացքում:  Այսօր Բոտոքսը թույլատրելի է աշխարհի ավելի քան 58 երկրներում: Հայաստանում այն կիրառվում է շուրջ վեց տարի:

Սոնա Բունիաթյանիխոսքերով`Բոտոքսի ներարկումներն անցավ են, սակայն ցանկալի է մաշկին ցավազրկող քսուք քսել, որպեսզի հաճախորդն ընդհանրապես անհարմարություն չզգա:

<<Բոտոքսի էֆեկտը վեց ամիս է մնում (որոշ դեպքերում`երեք ամսից մեկ տարի), որից հետո միմիկական կնճիռները կրկին վերականգնվում են, – ասում է բժիշկ-մաշկաբանը, -սակայն Բոտոքս-ի կրկնվող պրոցեդուրաներն ավելի երկարատեւ էֆեկտ են հաղորդում>>:

Ինչպես յուրաքանչյուր բժշկական պրոցեդուրա, Բոտոքսը եւս ունի հակացուցումներ. այն խորհուրդ չի տրվում կիրառել հղի, կրծքով կերակրող կանանց, մկանաթուլության եւ արյան հիվանդությունների ժամանակ կամ այն դեպքում, երբ ներարկման տեղն ախտահարված է:

Բոտոքսը կիրառում են 18-65 տարեկան կանանց շրջանում: 70-ից հետո խորհուրդ չի տրվում: Մեկ պրոցեդուրան տեւում է 10-15 րոպե:

Մաշկաբանը երաշխավորում են Բոտոքսի անվտանգությունը` վստահեցնելով, որ այն չի կուտակվում օրգանիզմում, այլ մի քանի օրվա ընթացքում ամբողջովին դուրս է գալիս:

Սոնա Բունիաթյանն ասում է, որ իրենց հաճախորդները հիմնականում 35-ն անց կանայք են: Ըստ նրա, Հայաստանում Բոտոքսը, ի տարբերություն Եվրոպայի եւ Ռուսաստանի, այնքան էլ տարածված չէ:Պատճառներից մեկն այն է, որ միջինից ցածր կամ միջին խավի համար այն թանկ հաճույք է. մեկ պրոցեդուրան, այն էլ ամենաթեթեւ կնճիռների դեպքում, արժե 50-ից 60 հազար դրամ:

<<Մեր հաճախորդները հիմնականում հասարակության բարձր խավին են պատկանում>>, -ասում է կոսմետոլոգը:

Սոնա Բունիաթյանը, ով աշխատել է նաեւ Ռուսաստանում, ասում է, որ Հայաստանում այն համեմատաբար էժան է:

<<Մի հաճախորդ ունենք, ով ամեն տարի, երբ Ռուսաստանից որեւէ գործով կամ հանգստանալու համար Հայաստան է գալիս, անպայման մեզ մոտ է Բոտոքս անում, քանի որ Մոսկվայում այն շատ թանկ արժե>>, -ասում է նա:

 

 

 

 

 

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
накрутка подписчиков телеграм
Lilit
Lilit
Было на сайте никогда
Читателей: 1 Опыт: 0 Карма: 1
все 1 Мои друзья